X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՌԴ-ում հայկական ԶԼՄ-ների արգելափակման մասին


* 5-02-2019, 14:01 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 320 անգամ


 ՌԴ-ում հայկական ԶԼՄ-ների արգելափակման մասին  Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է, որ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների աշխատանքներն արգելափակված են Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին այսօր լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ամենօրյա կապի մեջ է ռուսական պատկան մարմինների հետ՝ խնդրին լուծում տալու ուղղությամբ: Որքան տեղյակ եմ՝ այսօրվա դրությամբ խնդիրը մասնակի լուծվել է»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Նաղդալյանի խոսքով՝ խնդիրը նաեւ տեխնիկական է եւ քայլեր են ձեռնարկվում դրանց վերացման ուղղությամբ:

ԱԳՆ խոսնակն ասաց, որ լրատվամիջոցի աշխատանքների խափանման մասին տեղեկությունը փոխանցվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը եւ խնդրեց նման խնդիր ունեցող այլ լրատվամիջոցներին փոխանցեն ԱԳՆ:

Ի դեպ, ՌԴ-ում բնակվող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ հայտնում են, որ այս ընթացքում իրենց համար անհասանելի է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքը: Armtimes.com մուտք գործել, ըստ էության, հնարավոր չէ ՌԴ տարածքում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (281)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS