X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ստացվել են Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղի ձայնային կարդիոգրամման. ՊՆ խոսնակ


* 2-02-2019, 12:26 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1607 անգամ


Ստացվել են Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղի ձայնային կարդիոգրամման. ՊՆ խոսնակHaynews.am: Դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը ձայնային կարդիգրամայի արդյունքներն ուղարկվել են Պաշտպանության նախարարություն։
Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ կործանված ինքնաթիռի սեւ արկղի փորձաքննությունն իրականացրել են ռուս մասնագետները։

«Ստացվել են միայն ձայնային կարդիոգրամայի արդյունքները, որոնք հրապարակման ենթակա չեն։ Սեւ արկղի փորձաքննությունը այլ բազմաթիվ գործողություններ էլ է ենթադրում, որոնց պատասխանը դեռ չեն ստացվել։ Միայն ձայնային տվյալներով չի ամփոփվում եւ միայն մեկ էքսպերտիզայով չի ամփոփվում, դա տեւական ժամանակ է տեւում, տարբեր կողմերից ուսումնասիրվում է, եւ եթե տվյալ գործով լինեն մեղադրյալներ, մեղավորներ կհայտարարվի այդ մասին»,– ասաց նա։

Արծրուն Հովհանիսյանը հավելեց, որ փորձաքննության արդյունքները հնարավոր է չհրապարակվեն, քանի որ ռազմական ինքնաթիռ է կործանվել եւ արդյունքները ռազմական գաղտնիք կարող են իրենց մեջ պարունակել։

Նշենք, որ աղետի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը:

Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով` թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (281)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS