X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

70 խաղ՝ մեկ պայուսակում


* 2-02-2019, 00:17 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 298 անգամ


70 խաղ՝ մեկ պայուսակում
Ոչ ֆորմալ կրթության համար նախատեսված խաղերը բաժանված են մի քանի խմբի։ Դրանք օգնելու են մասնակիցներին ծանոթանալ իրար, կան թարմացնող եւ ակտիվացնող, նաեւ՝ թիմային աշխատանքի, հաղորդակցման, ժամանակի կառավարման, կոնֆլիկտների հարթման հմտությունները զարգացնող խաղեր։ Հեղինակները որոշ հայտնի խաղեր ադապտացրել են, մի մասն էլ իրենք են ստեղծել։
Խաղերի «ժողովածուն» նախատեսված է ուսուցիչների եւ դասընթացավարների համար։
«Այս խաղերը երկու կարեւոր խնդիր են լուծում։ Յուրաքանչյուր ուսուցիչ ու դասընթացավար իր ուսումնական պրոցեսը հետաքրքիր կազմակերպելու համար նոր խաղերի, վարժությունների կարիք ունի։ Բայց այդ խաղերը հիմնականում անգլերեն են եւ ոչ բոլորին են հասանելի։ Երկրորդ՝ պահանջում են շատ ռեսուրսներ, նյութեր, որոնք մարդիկ չեն կարողանում ձեռք բերել։ Մեր բոլոր 70 խաղերը, ինչպես նաեւ դրանց համար նախատեսված պարագաները, դասավորված են պայուսակի մեջ»,- ասում է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչիկ Աբաջյանը։

Տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված խաղերի փաթեթն արժե 18 500 դրամ։ Այն ստացել է կրթության ազգային ինստիտուտի դրական եզրակացությունը եւ ԿԳՆ-ի կողմից երաշխավորել որպես ուսումնաօժանդակ նյութ։

Կրթական խաղ-ձեռնարկը վաճառվում է։ Հեղինակները նպատակ ունեն նախարարության հետ համագործակցել, որ բոլոր դպրոցները խաղերի առնվազն մեկ փաթեթ ունենան։ Նույն նպատակով նախնական պայմանավորվածություն ունեն դպրոցների հետ աշխատող հասարակական կազմակերպությունների հետ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (413)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS