X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՏՏ համաշխարհային կոնգրեսը կկայանա Երևանում


* 1-02-2019, 13:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 215 անգամ


ՏՏ համաշխարհային կոնգրեսը կկայանա Երևանում  Երևանում հոկտեմբերի 6-9–ը տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ուրբաթ ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայաստանի փոխվարչապետն Ալմաթիում մասնակցում է «Թվային օրակարգ 2.0.Եվրասիայի ինովացիոն էկոհամակարգը» համաժողովին։

«Օգտվելով առիթից` կցանկանայի ցանկացողներին հրավիրել մասնակցելու լուրջ միջոցառման. Երևանում հոկտեմբերի 6-9–ը տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես», – ասել է Գրիգորյանը։

Նա հավելել է, որ համագումարին իր մասնակցությունն արդեն հաստատել են այնպիսի առաջատար ընկերությունների ղեկավարները, ինչպիսիք են Google–ը, Amazon–ը, Facebook–ը։

Հայաստանի փոխվարչապետը վստահ է, որ այդ համագումարը «հետաքրքիր հարթակ կդառնա կարծիքների փոխանակման համար» թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։

Նշենք, որ «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» ամենամյա համաժողովն անցկացվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ։

Համաժողովի հիմնական նպատակն է համատեղ միջոցներ մշակել ԵԱՏՄ երկրների թվային տնտեսությունների զարգացումն արագացնելու և դրանց մրցունակությունը բարձրացնելու համար։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (276)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS