X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ովքե՞ր են Գյումրիում չարաշահել լիազորությունները բնակբաշխման գործընթացում


* 31-01-2019, 23:44 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1182 անգամ


Ովքե՞ր են Գյումրիում չարաշահել լիազորությունները բնակբաշխման գործընթացում
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը` նշելով, որ քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի իրեն ուղղված դիմումը:



«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռքբերվեցին բավարար տվյալներ, որոնց արդյունքներից ելնելով Շիրակի մարզի դատախազության կողմից քրեական գործ հարուցվեց: Քրեական գործը, նախաքննություն կատարելու հանձնարարականով, ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:

Գործը հարուցվել է ինչպես քանդված 1 բնակարանի հասցեից մի քանի ընտանիքի տրամադրված բնակարանների, այնպես էլ չապամոնտաժված տնակի համար տրամադրված քանդման ակտերին:

Ի դեպ, դատախազը նշեց, որ 314 հոդվածի հետ կապված կա վաղեմության ժամկետի խնդիր, եթե ենթադրյալ հանցանք կատարած անձը առարկում է որպեսզի իր նկատմամբ կիրառվի վաղեմության ժամկետ, այդ դեպքում իրավապահները կղեկավարվեն հանրային մեղադրանքի սկզբունքով, և գործի վարույթը կշարունակվի ընդհանուր կարգով:

Տարբեր տարիներին Գյումրիում անօթևաններին բնակարաններ հատկացրել են տարբեր կառույցներ՝ քաղաքապետարանը, մարզպետարանը և քաղաքաշինության կոմիտեն։ Այս պահին ասել, թե ում պատճառով են իրական անօթևանների փոխարեն այլ մարդիկ ստացել բնակարաններ, կամ ովքեր են հիմնականում իրենց պաշտոնական դիրքը չարաշահել, իրավապահ մարմինները չեն կարող: «Մենք կպարզենք բոլոր պաշտոնատար անձանց ներգրավվածությունը, կպարզենք, թե ովքեր ինչ մեղավորություն են ունեցել և դրա հիման վրա կտրվեն անհրաժեշտ քրեաիրավական գնահատականներ: Այս պահին կային բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու համար»,–ասաց Գաբրիելյանը:

Անդրադառնալով երկու օր առաջ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի կողմից լրագրողներին արված մեկ այլ՝ հիմնադրամի նախկին տնօրենի ֆինանսական չարաշահումների վերաբերյալ հայտարարությանը, դատախազը նշեց, որ այդ հայտարարության մասով այս պահին որևէ գործողություն չի արվում, քանի դեռ իր նշած փաստարկները չեն ներկայացվել դատախազություն:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (88)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS