X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դպրոցներում նոր դասագրքերով ու նոր առարկաներ կդասավանդվեն


* 31-01-2019, 13:32 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 925 անգամ


Դպրոցներում նոր դասագրքերով ու նոր առարկաներ կդասավանդվեն Դպրոցական ուսումնական բոլոր ծրագրերը վերանայվելու են, և մինչև 2023թ–ը լինելու է միանգամայն նոր առարկայացանկ։ Այս մասին այսօր` հունվարի 31-ին, կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Վերանայվելու են բոլոր առարկաները, որովհետև կան բողոքներ ծանրաբեռնվածության հետ կապված, ծրագրերի անհամապատասխանության հետ կապված, առարկաներում նույնաբովանդակ նյութերի հետ կապված։ Այսինքն` եկեղեցու պատմության, հայ ժողովրդի պատմության, հայրենագիտության առարկաներում, նույնիսկ ռազմագիտության ու երգի դասագրքերում կրկնություններ կան, որոնք պետք է վերցնենք»,– ասաց նախարարը։

Նա նաև հայտնեց, որ ծնողները հիմնականում դժգոհում են սրանից և դասագրքերի ծանրությունից։

Հարությունյանը հայտնեց, որ վաղը` փետրվարի 1-ին, նախարարությունում դասագրքերի վերանայման թեմայով քննարկում կա, որտեղ քննարկվելու է դասագրքերը ոչ միայն բովանդակային, այլև ֆիզիկապես թեթևացնելու հարցը։



«Գուցե որոշում լինի, որ դասագրքերը լինեն երկհատոր, այսինքն` առաջին կիսամյակի համար լինի առաջին հատորը, երկրորդի համար` երկրորդը»,– ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` դեռ պաշտոնավարման առաջին օրերին` 2018թ–ի հուլիսին, ԱՐայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դպրոցական ծրագրերը չեն բավարարում ներկա պահանջներին, անհրաժեշտ է վերանայել դասավանդման ծրագրերն ու դասագրքերը։ Նախարարը կարևորել էր նաև դասագրքերի պատվերների ձևավորման գործընթացում մրցակցության ապահովումն ու սուբյեկտիվ մոտեցման բացառումը։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2019 (326)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS