X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում բուժօգնության նոր փաթեթ կներդրվի


* 31-01-2019, 13:27 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 616 անգամ


Հայաստանում բուժօգնության նոր փաթեթ կներդրվիԱյս տարի շուրջ 230 հազար քաղաքացի կկարողանա առանց հավելյալ վճարման օգտվել պետպատվեր բուժօգնությունից։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը։

«Նախագծի ընդունմամբ ներդրվում է նոր բուժօգնության փաթեթ հետևյալ քաղաքացիների համար` ընտանեկան նպաստի համակարգում 30 և ավելի բալ ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում ու անօթևանների կացարաններում բնակվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքներին մասնակցածները, մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձինք, ինչպես նաև ձերբակալված ու կալանավորված անձինք»,– ասաց նախարարը։

Նրանց համար այսուհետ անվճար կլինեն սրտի, գլխուղեղի, աչքի վիրահատությունները, լիտոտրիպսիան, դժվարամատչելի հետազոտությունները։

Արսեն Թորոսյանի խոսքով` այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է հավելյալ 1.4 մլրդ դրամ, իսկ ամբողջ փաթեթի արժեքը հաշվարկված է շուրջ 3 մլրդ դրամի չափով։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS