X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը


* 14-01-2019, 13:46 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 575 անգամ


Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունըErmenihaber: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե այդ երկիրը հարձակվի Սիրիայի քրդական ուժերի վրա: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրառում է արել Twitter-ում:

Թրամփը հորդորել է քրդերին զերծ մնալ Թուրքիայի նկատմամբ սադրիչ գործողություններից՝ միևնույն ժամանակ նշելով, որ 20 մղոն (32կմ) երկարությամբ անվտանգության գոտի է ստեղծվելու:

ԱՄՆ նախագահի հրապարակման մեջ ասվում է, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը Սիրիայից, այնուամենայնիվ, շարունակում է մնալ երկարաժամկետ քաղաքական շահառու:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացրած քաղաքականությունից ավելի շատ օգտվել են Ռուսաստանը, Իրանը և Սիրիան:

«Մենք նույնպես շահառու ենք, բայց ժամանակն է մեր զորքը հետ բերել տուն: Վերջ՝ անվերջ պատերազմներին», - նշել է Թրամփը:

Ի պատասխան Թրամփի` Թուրքիան տնտեսապես ավերելու հայտարարությանը, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը Twitter-ում գրել է.

«Հարգարժան Դոնալդ Թրամփ, չեն կարող ահաբեկիչները լինել Ձեր գործընկերն ու դաշնակիցը: Թուրքիան ԱՄՆ-ից սպասում է, որ վերջինս կատարի ռազմավարական գործընկերության պարտականությունները: Թուրքիան չի ցանկանում, որ ԱՄՆ-ն դա ստվերի ահաբեկչական քարոզչությամբ»:

Քալընի հրապարակման մեջ մեկ անգամ ևս ընդգծվում է, որ իրենց համար տարբերություն չկա ԻՊ-ի, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK), Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) միջև և որ շարունակելու են վերջիններիս դեմ պայքարը:

Իբրահիմ Քալընը հայտնել է. «Ճակատագրական սխալ է Սիրիայի քրդերին համեմատել ԱՄՆ-ի ահաբեկչական կառույցների ցանկում հայտնված PKK-ի և վերջինիս սիրիական թևը համարվող PYD/YPG-ի հետ»:

Քալընի փոխանցմամբ` Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: Ըստ նրա՝ Թուրքիան քրդերին ու մյուս սիրիացիներին պաշտպանելու է ահաբեկչական սպառնալիքից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (366)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS