X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ալիևը հայտարարել է` ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Բաքուն ու Երևանն են


* 12-01-2019, 12:40 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 730 անգամ


Ալիևը հայտարարել է` ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Բաքուն ու Երևանն ենSputnik: Ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, երեկ կառավարության ընդլայնված նիստում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունն ի սկզբանե «փորձել է խույս տալ բանակցություններից»՝ հայտարարելով, որ Բաքուն պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ, բայց Ադրբեջանը մերժել է Երևանի այդ փորձերը։

Ալիևը կարծում է, որ հակամարտության կարգավորման միջնորդները չէին կարող կողմ լինել Հայաստանի նոր իշխանության նման մոտեցմանը, և արդյունքում բանակցային գործընթացը «վերականգնվել» է։

«Արդյունքում բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Բանակցային գործընթացի համար միայն այդ ձևաչափն է ընդունելի», - նշել է Ալիևը։

Նա նաև Հայաստանին սպառնացել է հետագա մեկուսացումով՝ հայտարարելով, որ անձամբ ինքը երբեք չի թաքցրել Բաքվի քաղաքականությունն ու իրական մտադրությունները։

«Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի մեկուսացման համար մենք օգտագործում ենք բոլոր միջոցները և ապագայում էլ ենք դա անելու։ Այնքան ժամանակ, մինչև մեր հողերը չազատագրվեն», - ասել է նա։

Ալիևը նշել է, որ Հայաստանը ստեղծված ծանր ճգնաժամային իրավիճակում մեկ ելք ունի՝ բարելավել Ադրբեջանի հետ հարաբերությունները։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS