X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում մոտ 2000 Հնդկաստանի քաղաքացի կացության կարգավիճակ է ստացել


* 11-01-2019, 16:19 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 413 անգամ


Հայաստանում մոտ 2000 Հնդկաստանի քաղաքացի կացության կարգավիճակ է ստացելՀայաստանի Հանրապետությունում ապրող 2966 Հնդկաստանի քաղաքացիներից 1000 և ավելի հոգի կացության կարգավիճակ է ստացել ուսման հիմքով, իսկ մոտ 800-ը՝ աշխատանքի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«2018 թվականի 9 ամսվա տվյալներով ՀՀ մուտք է գործել 21061 Հնդկաստանի քաղաքացի, իսկ ելքը կազմել է 18095 հնդիկ: Արդյունքում մնացել է 2966 հոգի, և նրանցից մոտ 2000-ը Հայաստանում կացության վիճակ է ստացել: Մոտ 200 հոգու վերաբերյալ չի կարելի պնդել, որ նրանք անկանոն միգրանտներ են, քանի որ կարող են վավեր վիզաներ ունենալ, ինչով էլ կհիմնավորվի իրենց կացությունը Հայաստանի տարածքում»,- նշեց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ անշուշտ, աճ նկատվում է, որովհետև 2016 թվականին կացության կարգավիճակ ստացել է Հնդկաստանի Հանրապետության 1086 քաղաքացի, 2017 թվականին՝ 935 քաղաքացի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (366)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS