X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայտը հիմք չէ մարզում գործունեություն ծավալելու համար


* 10-01-2019, 18:51 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Ալլա Բաղդասարյան | Դիտվել է 335 անգամ


Հայտը հիմք չէ մարզում գործունեություն ծավալելու համարՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Ցայգ» ՍՊԸ հայցն ընդդեմ Գյումրիում գործող «Շանթ» հեռուստաընկերության գործով դատավարությունը: Նիստին ներկա են գտնվել ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմի ներկայացուցիչները:Ապացույցների ուսումնասիրման փուլում «Շանթի» ներկայացուցիչ Սեւակ Մարաբյանը նշել է, որ Գյումրիում գործող «Շանթ» հեռուստաընկերությունը օրենքի շրջանակներում է գործունեություն ծավալում: Նա մատնանշել է այն հանգամանքը, որ երբ ՀՌԱՀ-ի կողմից «Շանթ»-ին համապետական սփռման արտոնագիր է տրամադրվել, հաշվի է առնվել նաեւ «Շանթ»ի ներկայացրած բիզնես պլանում ներառված Շիրակի մարզում առանձին հեռարձակում իրականացնելու մասին կետը: Նշվածի վերաբերյալ հիմնավոր առարկություններ է ներկայացրել «Ցայգ» ՍՊԸ ներկայացուցիչ Արա Ղազարյանը, ասելով, որ պատասխանողի կողմից ներակայացվում է միայն մրցութային առաջարկը, փորձելով դա հրամցնել իբրեւ ՇՄ-ում երկրորդ ծրագրի հեռարձակման հիմք, մինչդեռ հայտը չի կարող հիմք հանդիսանալ: Արա Ղազարյանը նաեւ ավելացրել է, որ գործում կան մի շարք հակասություններ, որոնք գործով երրորդ կողմ հանդիսացող ՀՌԱՀ-ի կողմից ենթակա են հստակեցման:Այլ ապացույցներ դատարան ներկայացնելու նպատակով դատական նիստը հետաձգվել է: Այն կկայանա մարտի 21-ին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (291)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS