X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ձերբակալել են Կարագանդայի ռեստորանում սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը


* 9-01-2019, 17:41 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 929 անգամ


Ձերբակալել են Կարագանդայի ռեստորանում սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը  Sputnik: Կարագանդայում ռեստորանի մոտ խմբակային ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանին ձերբակալել են Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։

ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանին ձերբակալել են Օմսկի մարզում։

«ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցներն այսօր Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ փոխգործակցության արդյունքում Օմսկի մարզի տարածքում ձերբակալել են հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանության և սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Ն. Գուրուրյանին», – գրված է հայտարարության մեջ։

Այժմ որոշվում է Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը։

Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, Կարագանդայում Ամանորի գիշերը տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքից հետո։ Նրան հաջողվել էր հունվարի 1-ին, ժամը 22.00 –ին Պավլոդարի մարզի պահակետով հատել ղազախա–ռուսական սահմանը։ Նա տեսաուղերձ էր հրապարակել` նշելով, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իշխանություններին։ Նարեկ Գուրուրյանը վստահեցրել էր, որ սպանության հետ առնչություն չունի։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (366)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS