X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քիմ Քարդաշյանի երիտասարդացման «արյունախում» մեթոդը ցնցել է բժիշկներին


* 9-01-2019, 16:04 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 679 անգամ


Քիմ Քարդաշյանի երիտասարդացման «արյունախում» մեթոդը ցնցել է բժիշկներինSputnik: Դեմքի մաշկի երիտասարդացման Vampire Facial մեթոդը, որի ընթացքում պացիենտի ձեռքից վերցրած արյան պլազմա են օգտագործում, տան պայմաններում կիրառելու դեպքում կարող է մարդու կյանք խլել։ Ի դեպ, այն մեծ տարածում է ստացել Քիմ Քարդաշյանի շնորհիվ։

The Sun պարբերականը գրում է, որ պլաստիկ վիրաբույժները խիստ քննադատել են մեթոդի ամեն քայլը տնային պայմաններում հրապարակած RunHoly կեղծանունով բլոգեր Լորեն Շիվերսին (Lauren Shivers)։



Քիմ Քարդաշյանի երիտասարդացման «արյունախում» մեթոդը ցնցել է բժիշկներին


Փորձագետները եզրակացրել են, որ այս մեթոդն առանց բժիշկների պատշաճ հսկողության կարող է արյան վարակ առաջացնել ու մահվան ելք ունենալ։

Ինքը` Շիվերսը, որպես պրոֆեսիոնալ է ներկայանում ու կոչ է անում օգտատերերին պատասխանատվությունն իրենց վրա վերցնել ու ռիսկ դիմել։





«Հասկանում եմ, որ ատելությամբ լի բազում հաղորդագրություններ կստանամ, սա ծայրահեղ միջոց է, որից հետո շատ մարդկանց մոտ խնդիրներ կլինեն» , – գրել է նա։
Շիվերսն ընդգծում է, որ պարզապես ներկայացնում է համակարգված տեղեկություն, որը նա մաս–մաս հավաքել է տարբեր աղբյուրներից, որպեսզի օգնի մի փոքր տնտեսել թանկարժեք պրոցեդուրաների վրա։

Մասնագետների շրջանում հրապարակումն իսկական իրարանցում է առաջացրել։ Վիրաբույժ Կրիստոֆեր Ինգլֆիլդը զգուշացրել է, որ տան պայմաններում այս պրոցեդուրան կարող է հանգեցնել կուրության, նյարդերի վնասվածքների, հյուսվածքների վարակման ու անգամ մահվան։

Մաշկաբան Ադիլ Շերազը խորհուրդ է տվել հրաժարվել դեմքի մաշկի վիճակը լավացնելու վիրաբուժական միջամտությունից ու դրա փոխարեն վերանայել սովորությունները սննդի հարցում։

Ի սկզբանե Vampire Facial բյութի–պրոցեդուրան հայտնի էր դարձել Քիմ Քարդաշյանի շնորհիվ, սակայն հեսռուստաաստղն անցել է այն միայն մասնագիտացված կլինիկաներում։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (225)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS