X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Տարոն–Ավիան» բողոք է ուղղել ԵՏՀ


* 9-01-2019, 14:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 680 անգամ


«Տարոն–Ավիան» բողոք է ուղղել ԵՏՀ«Տարոն Ավիա» հայկական ավիաընկերությունը բողոք է ներկայացրել ռուսական օդանավակայաններում անհավասար պայմաններ տրամադրելու դեմ։ Այս մասին Sputnik Արմենիայինհայտնել է «Տարոն—Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը:.

«Տարոն Ավիան» բողոքում է, որ Ռուսաստանի օդանավակայանները հայկական ընկերություններին ավելի թանկ գներով են սպասարկում, քան տեղի ընկերություններին, ինչը ԵԱՏՄ կանոնների խախտում է։ Նման մոտեցման պատճառով ընկերությունը դադարեցրել է չվերթները դեպի Ռուսաստան։ Իսկ Հայաստանում բաց երկնքի քաղաքականության շրջանակում բոլոր ավիաընկերություններին հավասար պայմաններ են առաջարկվում։

«Փաթեթն ուղարկված է։ Մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ծանուցում ենք ստացել, որ նրանք ընդունել են մեր դիմումն ու պատրաստվում են քննել», – ասաց Քարամյանը։

«Տարոն–Ավիայում» պնդում են, որ խնդիրը ոչ միայն նրանց է վերաբերում։

Ավելի վաղ, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, «Armenia» ընկերությունից հայտնել էին, ոչ «ռուսական օդանավակայանների հետ ոչ մի խնդիր չունեն»։ Սակայն մեր տվյալների համաձայն` «Armenia» դեպքում էլ նույն իրավիճակն է։

Օդանավակայանների դիրքորոշումը պարզելու համար մենք հարցում ենք ուղարկել այն քաղաքներ, ուր թռչում էին կամ թռչում են հայկական ավիաընկերությունները։ Մենք հարցրել ենք` արդյո՞ք հայկական օդանավերը սպասարկվում են նույն գներով, ինչով Ռուսաստանի ու ԵԱՏՄ–ի այլ երկրների (մասնավորապես` Ղազախստանի ու Բելառուսի) ինքնաթիռները։ Հարցում ենք ուղարկել նաև այն օդանավակայաններ, ուր հայկական ավիաընկերությունները չեն թռչում, որ իմանանք սակագների արժեքը ռուսական, բելառուսական, ղազախական ու հայկական ընկերությունների համար։

«Դոմոդեդովո» օդանավակայանից պատասխանել են, որ «տվյալ պահին չեն սպասարկում Հայաստանի ավիաընկերությունների չվերթերը»։

«Շերեմետևո» օդանավակայանի մամուլի ծառայությունից ասացին, որ դա «կոմերցիոն տեղեկություն է» և չեն կարող պատասխանել։ Սամարայի, Վորոնեժի ու Կրասնոդարի օդանավակայաններում մեզ չպատասխանեցին։

«Միներալնիե վոդի միջազգային օդանավակայան» ԲԲԸ–ում մեզ խնդրեցին ձևակերպել հարցումը բլանկի վրա` ստորագրությամբ ու կնիքով։ Ինչից հետո «անհետացան» և չպատասխանեցին։

Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլ ամսից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված «Տարոն Ավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Գյումրի երթուղիներով:

Sputnik Արմենիան հետևելու է իրադարձությունների զարգացմանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2019 (230)
դեկտեմբեր 2018 (339)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS