X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Փրկարարները բնակարաններից մեկում հայտնաբերել են 3 դի


* 8-01-2019, 23:14 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1065 անգամ


Փրկարարները բնակարաններից մեկում հայտնաբերել են 3 դիArtsakhpress.am: Այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 19:05-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ողբերգական դեպք Շուշի քաղաքում. փրկարարները բնակարաններից մեկում հայտնաբերել են 3 դի
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամլո հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990 թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014 թ.) դիերը:
Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան՝ Ն. Մ.-ն (ծնվ. 2011 թ.) շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը ծանր է: Պատահարի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
«Արցախպրես»-ի ունեցած նախնական տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել շմոլ գազից թունավորման հետևանքով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (366)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS