X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանը 3-րդ տեղում է. 2018-ին Վրաստան է այցելել 1,3 միլիոն հայ զբոսաշրջիկ


* 7-01-2019, 23:45 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 278 անգամ


Հայաստանը 3-րդ տեղում է. 2018-ին Վրաստան է այցելել 1,3 միլիոն հայ զբոսաշրջիկ
1in.am: Անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկ՝ 8,7 միլիոն մարդ: Դա 14,9%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմը:


Ինչպես գրել է «Կովկասյան ուզել»-ը, 2017-ին Վրաստան է ժամանել 7,5 մլն մարդ: Առաջատարների թվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիները:

Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից՝ 1,4 մլն մարդ, ինչը 2017-ի համեմատ 9,5%-ով ավելի է: Երկրորդ տեղում ռուսներն են՝ գրեթե 1,4 մլն մարդ, ինչը 2017-ի համեմատ ավելի է 23,8%-ով: Երրորդ տեղում Հայաստանն է. Հայաստանից Վրաստան է ժամանել 1,3 միլիոն մարդ:

Վրաստան են այցելել նաև Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, Իսրայելի, ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիներ:

Նախնական տվյալներով՝ զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը 2018-ին գերազանցել է 3 միլիարդ դոլարը: Այս մասին հայտարարել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և տնտեսության ու զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան «զբոսաշրջային տարվա» արդյունքների շնորհանդեսին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (245)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS