X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դանակահարողների խմբի մեջ ազգությամբ ղազախ է եղել. Նիկոլ Փաշինյանը՝ Կարագանդայում տեղի ունեցածի մասին


* 7-01-2019, 22:37 | Բաժին: Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 765 անգամ


Դանակահարողների խմբի մեջ ազգությամբ ղազախ է եղել. Նիկոլ Փաշինյանը՝ Կարագանդայում տեղի ունեցածի մասին
Factor: Քիչ առաջ ավարտված ՔՊ նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած մահվան ելքով բախմանը՝ նշեց, որ այդտեղ չեն կարող ազգամիջյան խնդիրներ լինել: «Նախ ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և ցանկանում եմ ասել, որ չկա ազգամիջյան որևէ խնդիր: Ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած խմբերը ազգային առումով միատարր չեն եղել և դանակահարողների խմբի մեջ ազգությամբ ղազախ է եղել»,- ասաց նա: Լրագրողները նաև հարց հնչեցրին գազի գնի մասին: Դիտարկմանը, որ սահմանին գազի գնաճը համարվում է իշխանությունների կողմից պարտություն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց. «Բելառուսի ներքաղաքական իրավիճակն ինչպիսին է, որ այնտեղ էլ թանկացավ: Մենք բանակցությունները շարունակում ենք, որ երկարաժամկետ լուծումների գանք: Մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում: Մենք շարունակելու ենք բանակցությունները և դիրքորոշում ենք արտահայտելու՝ մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Ի՞նչ պարտության մասին է խոսքը, այդ կարծիք հայտնողները չեն ասում, թե ի՞նչ պարտության մասին է»: Հարցին, թե երբ ինքն ասում է, որ գազը սպառողների համար չի թանկանալու, ինչ ժամկետների մասին է նշում, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ժամկետների մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել»: Իսկ արդյոք իրանական գազի ներկրումը իշխանությունների օրկարգում կա, քանի որ նախկինում միշտ այդ մասին էր բարձրաձայնում, Փաշինյանը պատասխանեց. «Նախկինում քննարկվել է, քննարկվում է և միշտ կքննարկվի, որովհետև կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (317)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS