X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ղազախստանի ծեծկռտուքից հետո հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը տեսաուղերձ է հրապարակել


* 7-01-2019, 22:16 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 522 անգամ


Ղազախստանի ծեծկռտուքից հետո հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը տեսաուղերձ է հրապարակելՀամացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ուղերձով հանդես է գալիս Ղազախստանում հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը:

«Ես Նարեկ Հովնանի Գուրուրյանն եմ՝ ծնված 1997-ի մարտի 30-ին: Առաջին հերթին ցավակցություն եմ հայտնում զոհվածի ընտանիքին և ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի չեմ սպանել: Այն չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում եմ իշխանություններին ապահովել իմ անվտանգությունն ու թափանցիկ հետաքննություն անցկացնել: Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի: Ես մարդասպան չեմ», - ասում է երիտասարդը հրապարակված տեսագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոչ սթափ վիճակում գտնվող մի խումբ տղամարդկանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ, որի ժամանակ մեկ մարդ դանակի վնասվածքից մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել:

Միջադեպից հետո երեք մարդ կալանավորվել է 2 ամսով, իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Ավելի ուշ Կարագանդայի ղեկավարը հայտարարել էր, որ կատարվածը բախում է եղել երկու խմբի միջև և ազգամիջյան հակամարտության բնույթ չունի:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (258)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS