X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լուսավորը պահանջում է ԱԳՆ-ից Ղազախստանի դեսպանին հրավիրել, իսկ ԲՀԿ-ն հանդիպելու է դեսպանին


* 7-01-2019, 14:30 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 380 անգամ


Լուսավորը պահանջում է ԱԳՆ-ից Ղազախստանի դեսպանին հրավիրել, իսկ ԲՀԿ-ն հանդիպելու է դեսպանին Armdaily.am: Ղազախստանի Կարագանդա քաղաքի դեպքերին արձագանքել են հայաստանյան մի շարք քաղաքական գործիչներ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ է արել անհապաղ՝ արտաքին գործերի նախարարություն հրավիրել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել վերջին օրերին ղազախական Կարագանդա քաղաքում շարունակվող զարգացումների վերաբերյալ.«Պետք է հավաստիանալ, որ պաշտոնական Աստանան ամեն ինչ անում է մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության և սեփականության պաշտպանության և նրանց սպառնացող վտանգները կանխելու համար»: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես կոչ է արել պաշտոնական Աստանայի հետ քննարկել ստեղծված իրավիճակը.« Պետք է թույլ չտալ, որ ադրբեջանական նախիրը, օգտագործելով տեղի տարբեր խմբերի, հերթական հակահայ շարժումը սկսի, ինչը շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել»: Զոհրաբյանը նշել է, որ վաղն ինքը հանդիպում է ունենալու Հայաստանում Ղազախստանի արտակագ եւ լիազոր դեսպանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ իրավիճակը Ղազախստանի Կարագանդա քաղաքում երեկ լարված էր: Այնտեղ բողոքի ակցիա էր ընթացել ընդդեմ հայերի: Հակաիշխանական ուժերը այս բողոքի ակցիան օգտագործում են , որպեսզի մարդկանց դուրս հանեն: Հիմնականում յութուբով տարածողները այս միտինգի մասին հակակառավարական ալիքներն են ու Ադրբեջանի դրոշներով օգտատերերը: Բողոքի ակցիաի մասնակցիները բղավում էին վառել հայերին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (258)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS