X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ


* 7-01-2019, 11:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 241 անգամ


Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվԿիրակի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու համայնքին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության կապակցությամբ: Այս հայտնում է Sputnik-Գրուզիա-ն` հղում կատարելով երկրի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությանը:

Վրաստանի նախագահը մաղթել է բարեկացություն ու երջանկություն, և նշել է, որ հայ ու վրաց ազգերի բազմադարյան ընկերությունը հիմնված է սիրո և փոխըմբռնման վրա, որն իսկապես օրինակելի է:

Հայ Առաքելական եկեղեցին քրիստոնեական եկեղեցիներից միակն է, որը նշում է Սուրբ Ծննդյան տոնը Մկրտության հետ միաժամանակ հունվարի 6-ին «Հայտնություն» անվամբ:

Արևելյան և Արևմտյան Եկեղեցիներում մինչև IV դարը Սուրբ Ծնունդը Մկրտության տոնի հետ միասին նշում էին հունվարի 6-ին:

Սակայն նույնիսկ քրիստոնեությունն ընդունելուց հետո հեթանոսությունը չի զիջել իր դիրքերը: Դեկտեմբերի 25-ին մեծ խանդավառությամբ տոնվում էր արևի պաշտամունքի օրը: Հեթանոսական սովորույթները վերացնելու նպատակով IV դարում Սուրբ Ծնունդը Մկրտության տոնից առանձնացրել են և տեղափոխել դեկտեմբերի 25-ին:

Այդ ժամանակից ի վեր՝ քրիստոնյաները նշում են Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին, այդ թվում նաև ուղղափառ եկեղեցին, սակայն հին ոճով, այսինքն՝ հունվարի 7-ին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS