X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պուտինը հուսով է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճը շարունակական կլինի


* 27-12-2018, 19:15 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 735 անգամ


Պուտինը հուսով է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճը շարունակական կլինիՌուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, անհրաժեշտ է պահպանել այս տեմպերը, նաև երկու երկրների փոխհարաբերություններն այլ ոլորտներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Մեր հարաբերությունները բնութագրելու անհրաժեշտություն չկա։ Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են, որոնք բավականին բովանդակալից են», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Նա մասնավորապես նշել է, որ Ռուսաստանն օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցությամբ առաջին տեղն է զբաղեցնում, 2017 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունը մոտ 30 տոկոսով աճել է:

«Այս տարվա տասն ամիսներին առևտրաշրջանառությունն ավելացրել է ևս 17,5 տոկոսով։ Տեմպը լավն է, պետք է պահպանել այն», - ասաց ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է անել այն ամենը, ինչ կախված է իրենից, Երևանի հետ հարաբերությունների մակարդակը պահպանելու համար ոչ միայն տնտեսական ոլորտում, նաև այլ ոլորտներում, մասնավորապես, անվտանգության ոլորտում:

«Ընդհանուր առմամբ մենք ունենք շատ հարուստ, հագեցած օրակարգ», - եզրափակեց Պուտինը:

Նա նշել է, որ սա դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացված խորհրդարանի ընտրություններում Փաշինյանի դաշինքի համոզիչ հաղթանակից հետո նրա առաջին այցն է:

«Ցանկանում եմ ձեզ հաջողություն, հաջողություններ բոլոր ծրագրերի իրականացման ժամանակ, որոնք դուք սահմանել եք ձեր թիմի առջև՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի», - ասել է Պուտինը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (198)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS