Ռոտարի ակումբի 20 ամյակը հատկանշական դարձավ հենց ակումբի ֆինանսավորմամբ Գյումրու Ժան եւ Ալբերտ Պողոսյաններ արվեստի դպրոցի նկուղային հարկում լայն ու ընդարձակ պարասրահի բացմամբ: Վատ պայմաններն անցյալում են, դահլիճը ներառյալ նորոգվել է 4 պարասրահ: Վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ըստ արվեստի դպրոցի տնօրեն Կարինե Նիկողոսյանի, մնացել է կահավորման որոշ աշխատանքներ իրականացնել: Պարասրահի բացման արարողությանը ներկա էին Գյումրու եւ Երեւանի Ռոտարի ակումբի նեկայացուցիչներ, արվեստի դպրոցի շրջանավարտներն ու սաները: Հյուրերին նորաբաց պարասրահում դիմավորեցին երգ ու պարով:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ