X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թվով 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը կզեղչվի 20%-ով


* 13-12-2018, 13:55 | Բաժին: Գլխավոր, Կրթություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 284 անգամ


Թվով 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը կզեղչվի 20%-ովԿառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց գումար հատկացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը։

11 միլիոն 604 հազար դրամ կհատկացվի ԿԳՆ-ին մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման և ներդրման համար: Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380 հազար աշակերտի, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։ Ծրագիրը կերաշխավորի դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և այլ մշակութային օջախների հետ հավասար մրցակցային պայմաններում մրցակցելու էլ ավելի շատ այցելուների համար։

82 միլիոն 795 հազար դրամ կհատկացվի՝ ՀՀ կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրերի իրականացման նպատակով, որից՝ 50 միլիոնը «Քո արվեստը դպրոցում» ծրագրի համար, իսկ 32 միլիոն 795 հազարը՝ «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրի համար։

ԿԳՆ-ին կհատկացվի նաև 50 միլիոն դրամ՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողների, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:

Ըստ նախնական հաշվարկների՝ թվով 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը (միջինը՝ 449 հազար դրամ) կզեղչվի 20%-ով, որի դեպքում պահանջվող գումարը կկազմում է 68 միիոն 588 հազար դրամ: Այս նախագծով նախատեսվում է այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրել 50 միլիոն դրամ, իսկ մնացած մասը հիմնադրամը կհատկացնի իր միջոցների հաշվին:

17 միլիոն դրամ էլ կհատկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով:

Հայաստանյան հեռուստանախագիծն իրականացվում է ռուսաստանյան «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2019 (230)
դեկտեմբեր 2018 (339)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS