X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կառավարությունը թույլատրեց մինչև 2019 թ. մարտի 1-ը աջակողմյան ղեկով մեքենաներ ներմուծել, ղեկը փոխել և շահագործել


* 6-12-2018, 14:49 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 320 անգամ


Կառավարությունը թույլատրեց մինչև 2019 թ. մարտի 1-ը աջակողմյան ղեկով մեքենաներ ներմուծել, ղեկը փոխել և շահագործելՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

Նա նշեց, որ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծելու ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6-ամսյա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգի, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթև մարդատար տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 1-ն է:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հստակեցրեց, որ այն մեքենաները, որոնք կուտակված են մաքսակետում և այն մեքենաները, որոնք մինչև մարտի մեկը կհայտնվեն մաքսակետում, հնարավորություն կունենան այս մեխանիզմով փոխելու ղեկը և շահագործելու:

Նա հետաքրքրվեց, թե արդյոք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հիմնականում այս մոտեցմանը կո՞ղմ են և ստացավ դրական պատասխան:

«Այն ներմուծողները, որոնք մաքսակետում են, պարտավորություն են ստանձնել, որ սա վերջին խմբաքանակն է, որ հնարավորություն են ստանում մաքսազերծելու»,-ասաց փոխնախարարը:

Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ այս կարգավորումը գործելու է մինչև 2019 թվականի մարտի մեկը և կարևորեց, որ հասարակությունը տեղեկացված լինի այն մասին, որ արգելքը շարունակելու է գործել դրանից հետո:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (122)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS