X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Թուրքական լոլիկները Հայաստանի ու Բելառուսի միջոցով էին Ռուսաստան հասնում». փոխնախարար


* 5-12-2018, 16:24 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 259 անգամ


«Թուրքական լոլիկները Հայաստանի ու Բելառուսի միջոցով էին Ռուսաստան հասնում». փոխնախարար Sputnik: Ռուսական առևտրի ցանցերը գնում են թուրքական բանջարեղեն, որը շուկա է գալիս Հայաստանից և Բելառուսից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի գյուղատնտեսության առաջին փոխնախարար Ջամբուլաթ Խատուովը։

«Երբ մենք Թուրքիայի հետ պատժամիջոցների ռեժիմում էինք, գիտեինք, որ զարտուղի ճանապարհներով թուրքական մթերքը Հայաստանի ու Բելառուսի միջոցով ռուսական շուկա էր հասնում։ Փաստացիորեն, մենք ստանում էինք մթերքի այն ծավալը, որը հիմա կա», – ասել է Խատուովը «Ռուսաստանի ջերմոցային համալիրներ» ֆորումի ժամանակ։

Երբ սահմանափակումները չկան, Թուրքիայի ընդհանուր քվոտան տարեկան 50 հազար տոննա է կազմում, սակայն երկիրը դեռ չի ընտրել այդ ծավալի ներկրում։ Բայց Խատուովը նաև ավելացրել է, որ ռուսաստանցի սպառողը միշտ պետք է ընտրություն ունենա, թեև նախարարությունը վստահ է, որ հայրենական մթերքը կարող է մրցել ներմուծվածի հետ։

Հիշեցնենք` Թուրքիայից մատակարարվող ապրանքի վրա էմբարգո է դրվել ի պատասխան թուրքական ՌՕՈՒ–ի Սու–24–ից հարվածի, որը հասցվել էր Սիրիայում 2015 թվականի նոյեմբերի 24–ին։ 2016 թվականի աշնանից սահմանափակումները սկսել են հանել, սակայն լոլիկի մատակարարման արգելքը պահպանվել է մինչ 2017 թվականի նոյեմբերը։ Դրանից հետո 50 հազար տոննայի չափով ընդհանուր քվոտա է սահմանվել։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (123)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS