Գյումրու համայնքապետարանի մշակույթի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ Գյումրու «Արվեստի դպրոցի» սաները հնարավորություն ունեն վարպետության դասեր ստանալ մշակութի ոլորտի արհեստավարժ մասնագետներից, շփվել վերջիններիս հետ, ծանոթանալ նրանց գործելաոճին: Այս անգամ, հանդիպումը ՀՀ ժողովրդական արտիստ, բալետի պարուսույց Ռուդոլֆ Խառատյանի և Գյումրու պարարվեստի դպրոցի սաների միջև էր: Վարպետության դասին մասնակցություն ունեցան նաև քաղաքի այլ դպրոցների պարուսույցներ ու սաներ: Ըստ Գյումրու համայնքապետարանի մշակույթի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի, մինչև տարեվերջ տարբեր մասնագետների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ