X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Երկաթուղու չաշխատելու հետ կառավարությունը կապ չունի. նախարարի պաշտոնակատար


* 8-11-2018, 15:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 416 անգամ


Երկաթուղու չաշխատելու հետ կառավարությունը կապ չունի. նախարարի պաշտոնակատարSputnik: ՀՀ կառավարությունը գիտի «Հարավկովկասյան երկաթուղում» ծագած խնդրի մասին, բայց ոչինչ անել չի կարող։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

«Կոնցեսիան պայմանագրով իրենք ներդրումային ծրագրեր կատարելու և երկաթուղու գործունեությունն ապահովելու պարտավորություն ունեն։ Թե ինչ իրավական կարգերով և ինչ բոնուսային համակարգով են առաջնորդվում, իրենց կորպորատիվ քաղաքականությունն է»,– ասաց նախարարի պաշտոնակատարը։

Անդրադառնալով նախկինում հայտարարված չարաշահումներին` Արշակյանը նշեց, որ ընկերությունում իրավապահները շարունակում են քննություն իրականացնել։ Իսկ ՀԿԷ–ի հետ պայմանագրի վերանայման պատճառ այս պահին կառավարությունում չեն տեսնում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ըստ Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների` մամուլին հայտնած տեղեկությունների` ղեկավարությունը ստացել է մեծ պարգևավճարներ, իսկ աշխատակիցները դրանցից զրկվել են։ Այս հանգամանքը աշխատակիցների դժգոհության պատճառ է դարձել, և նրանք արդեն մի քանի օր է` հրաժարվում են աշխատել։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (366)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS