X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում գործող «Վեոն Արմենիա» ընկերությունը տուգանվել է 2 միլիոն դրամով


* 31-10-2018, 13:29 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 132 անգամ


Հայաստանում գործող «Վեոն Արմենիա» ընկերությունը տուգանվել է 2 միլիոն դրամով  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրավիրված նիստում քննարկվել է «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժ կիրառելու և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Նախընտրելի» այլընտրանքային սակագնային փաթեթի բաժանորդային վճարի զեղչը հաստատելու մասին հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Նախընտրելի» այլընտրանքային սակագնային փաթեթի բաժանորդային վճարը սահմանվել է 1300 դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ-ն)։ Սակայն վերոնշյալ փաթեթը մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը բաժանորդներին (հաճախորդներին) առաջարկվել է 1100 դրամ/ամիս բաժանորդային վճարով, աjսինքն՝ ընկերության կողմից, առանց կարգավորողի համաձայնությունը ստանալու, 200 դրամի չափով զեղչվել է նրա կողմից սահմանված սակագինը: ՀՀ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սակագնային կարգավորման ենթակա ծառայության սակագնի զեղչումը կարող էր կիրառվել միայն հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո, ինչը խախտվել է ընկերության կողմից։

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով հանձնաժողովը «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ:

Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է «Վեոն Արմենիա» ընկերությանը ենթարկել տույժի` 2 000 000 (երկու միլիոն) դրամ գումարի չափով և ընկերության առաջարկությամբ «Նախընտրելի» այլընտրանքային սակագնային փաթեթի զեղչված բաժանորդային վճարը սահմանել 1100 դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ)՝ մինչև 2018թ․դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով։

«Վեոն Արմենիա» Beeline ապրանքանիշի ներքո 2008թ-ից Հայաստանի ողջ տարածքում մատուցում է կապի ծառայություններ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (196)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS