X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թրամփը ներգաղթյալների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին այլևս քաղաքացիություն չի պատրաստվում տալ


* 30-10-2018, 17:10 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 428 անգամ


Թրամփը ներգաղթյալների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին այլևս քաղաքացիություն չի պատրաստվում տալՀատկանշական է, որ նորածնին քաղաքացիություն է շնորհվում անկախ այն փաստից՝ նրա ծնողը կամ ծնողները փախստականներ են, ապօրինի ներգաղթյալներ, թե օրինական ճանապարհով են հայտնվել ԱՄՆ-ում: Այս օրենքը խթանել է «ծննդաբերական զբոսաշրջության» ու «շղթայական ներգաղթի» զարգացումը: Թրամփը նկատել է, որ Միացյալ Նահանգներն աշխարհում միակ երկիրն է, որտեղ քաղաքացիություն չունեցող օտարերկրացին կարող է գալ, երեխա ունենալ ու նրան դարձնել Միացյալ Նահանգների քաղաքացի՝ դրանից բխող բոլոր արտոնություններով: «Սա ծիծաղելի է, սրա վերջը պետք է տալ»,-ասել է նախագահը: Սակայն աղբյուրը նկատում է, որ Թրամփի ասածն իրականությանը չի համապատասխանում, քանի որ հողի սկզբունքով քաղաքացիություն տալու հարցում ԱՄՆ-ն միակ երկիրը չէ: Աշխարհում կա այդպիսի մոտ 30 երկիր: Նշվում է, որ նման հրամանագիր ստորագրելու դեպքում, Թրամփի որոշումը կարող է վիճարկվել բազմաթիվ դատարաններում. իրավական դաշտի բազմաթիվ մասնագետներ կպնդեն, որ նման փոփոխություն անելու համար սահմանադրական լրացում է անհրաժեշտ: «Ինձ ասում են, որ դրա համար սահմանադրական լրացում է պետք, բայց ես դա կարող եմ անել իմ կարգադրությամբ: Գործընթացն արդեն սկսված է, մենք դա կանենք»,-եզրափակել է նախագահը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (196)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS