X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բռնաբարության փորձ Գյումրիում


* 30-10-2018, 15:05 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1795 անգամ


Բռնաբարության փորձ ԳյումրիումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հրաչյա Շ.-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 20-ամյա Եվգենյա Դ.-ն, ով հայտնել է, որ առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում, երբ ինքը տանը մենակ է եղել, դուռը թակել են։ Այնուհետև նա դուռը բացել է և առանց նայելու, թե ով է, մտել է բաղնիք, որից հետո հետևից ներս է մտել իրեն անծանոթ մի երիտասարդ, ով դանակը պահել է իր վրա, սպառնացել, որ ձայն չհանի, հակառակ դեպքում կվնասի իրեն։ Ինքը, երբ փորձել է աղմուկ բարձրացնել, այդ անծանոթ երիտասարդը փակել է բերանը և գլուխը հարվածել պատին, իսկ հետո ստիպողաբար իրեն տարել է ննջասենյակ ու ասել, որ ինքը պետք է իրենը լինի ու սկսել է ձեռք տակ կրծքերին, ոտքերին և ինտիմ հատվածներին։ Դրանից հետո ինքը վատացել է, ու երբ երիտասարդը իրեն ջուր բերելու համար մտել է խոհանոց, ինքը կարողացել է տանից փախնել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի Մարմարաշեն խճուղուց բերման է ենթարկվել, այնուհետև Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքից հետո ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (196)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS