X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արթիկում անչափահասին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ


* 18-10-2018, 11:59 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 845 անգամ


Արթիկում անչափահասին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու անչափահասի դանակահարության դեպքի հանգամանքները:

2018թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:06-ին, Արթիկ քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել բակում և որ հավաքվածներից լսել է, որ իր թոռը դանակահարվել է:

Նույն օրը՝ ժամը 22:50-ին, Արթիկի բժշկական կենտրոն ՓԲ ընկերություն է տեղափոխվել Արթիկ քաղաքի բնակիչ՝ ծնված 2002 թվականին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք (պտկային գիծ, 7-րդ միջկող), պլևրոպուլմոնալ շոկ» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը մարմնական վնասվածքն ստացել է Արթիկ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության շարժառիթի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր Շիրակի մարզի բնակիչներ են՝ ծնված 1995 և 1992 թվականներին:

Մասնավորապես՝ 2018թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արթիկ քաղաքում բնակվող մի խումբ երիտասարդներ փողոցում վիճաբանել են նույն քաղաքի բնակիչների՝ հոր և որդու հետ, որի ընթացքում վիճաբանող երիտասարդներից մեկը՝ 23 տարեկան, դանակով սպառնալիքներ է հնչեցրել վերջիններիս հասցեին, իսկ վիճաբանության մասնակից երիտասարդներից մեկն էլ, ով 26 տարեկան է, ձեռքին եղած դանակով հարվածել 16-ամյա երիտասարդին:

Բացի այդ, նաև Արթիկ քաղաքի մի խումբ բնկաիչներից է հաղորդում ստացվել առ այն, որ մի խումբ երիտասարդներ դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել, աղմկել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հաշվի առնելով, որ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված երկու հաղորդումները վերաբերում են նույն միջադեպին՝ որոշում է կայացվել՝ հարուցված երկու քրեական գործերը մեկ վարույթ միացնելու վերաբերյալ:

Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով 23 և 26-ամյա երիտասարդները ձերբակալվել են:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու և վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (344)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS