X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՌԴ ռազմաբազայի ներկայությունը չի կարող ազդել ՀՀ ինքնիշխանության վրա


* 11-10-2018, 16:33 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1167 անգամ


ՌԴ ռազմաբազայի ներկայությունը չի կարող ազդել ՀՀ ինքնիշխանության վրա Հայաստանում ռուսական ռազմաբազային ներկայությունը չի կարող ազդել ՀՀ ինքնիշխանության վրա: France 24-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանրապես շատ են խոսում Հայաստանում ռուսական ռազմաբազային ներկայության մասին` ներկայացնելու համար, թե Հայաստանն ինքնիշխանության սահմանափակում ունի: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանն այսօր ոչ պակաս անկախ երկիր է, քան Ֆրանսիայի հանրապետությունը»,- ի պատասխան հայ-ռուսական հարաբերությունների մասին ֆրանսիացի լրագրողի հարցին ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ ինքն իրեն համարում է Հայաստանի անկախության երաշխավորը և հավելել, որ Հայաստանի բոլոր գործընկեր երկրները, այդ թվում` Ռուսաստանը հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո արվում են հետաքննություններ, որոնք առնչվում են Հայաստանում ռուսական, գերմանական, ֆրանսիական ընկերությունների հետ:

«Ես կարող եմ միանշանակ ասել, որ ՌԴ իշխանությունները լիովին աջակցում են հակակոռուպցիոն մեր պայքարին»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքում հայտնել է, որ վարչապետի ամբողջական հարցազրույցը France 24-ի եթերում կլինի այսօր, Երևանի ժամանակով 20:15-ին: Բայց դրա անգլերեն թարգմանությամբ տեսանյութն արդեն իսկ հասանելի է համացանցում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (220)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS