X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դպրոցներում նոյեմբերի 17-ը և 24-ը կլինեն աշխատանքային


* 10-10-2018, 15:12 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2282 անգամ


Դպրոցներում նոյեմբերի 17-ը և 24-ը կլինեն աշխատանքայինՀանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերի փոխարեն աշխատանքային կլինեն նոյեմբերի 17-ը և 24-ը, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար, դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը», - գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (189)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS