X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները.Tert.am


* 10-10-2018, 14:08 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 501 անգամ


Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները.Tert.amTert.am: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն նորից կուսումնասիրի 2017թ. Մորդովիայի գաղութում գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, գրում է kommersant.ru-ն՝ հիշեցնելով, որ Հայրապետյանը դատապարտվել էր խարդախության համար:

Հայտնի է, որ նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին Մոսկվայից եկած երկու տղամարդ Հայրապետյանին գաղութի աշխատակիցների միջոցով դեղեր են փոխանցել: Հաջորդ օրն ազատազրկվածն ընդունել է այդ դեղերն ու կարճ ժամանակ անց մահացել: Այդ մասին պատմել է հանգուցյալի փաստաբան Կարեն Ներսեսյանը:

«Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել էր Հայաստանում գտնվող եղբորն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին՝ տեղեկացնելով, որ իրեն թունավորել են»,-պատմել է Ներսեսյանը:

«Ինձ թունավորել են, մինչև առավոտ չեմ ապրի: Առանց դիահերձման ինձ չհուղարկավորեք»,-Հայրապետյանի ասածը ներկայացրել է փաստաբանը:

Սակայն գաղութի բժիշկներն արձանագրել են, որ մահը վրա է հասել սրտային անբավարարության հետևանքով:

Ներսեսյանը չի բացառում, որ Հայրապետյանի թունավորմանը կարող են առնչություն ունենալ բարեկամները:

«Հայրապետյանի ժառանգության ընդհանուր չափն առնվազն 100 մլն դոլար է՝ այդ թվում նաև անշարժ և շարժական գույքը: Եթե Լևոնը բանտից դուրս գար, ապա ընտանիքում կոնֆլիկտային հարաբերությունների պատճառով ինչ-որ մեկը կարող էր զրկվել ժառանգության իրավունքից, ինչը, իհարկե, նրանց շահերից չէր բխում»,-իր տեսակետը հայտնել է փաստաբանը:

Ավելի վաղ tert.am-ը հայտնել էր, որ Հայրապետյանի հարազատները պահանջում են, որ դիահերձման արդյունքում օրգանիզմից հանված օրգանները, որոնք դեռևս պահվում են, նորից անալիզի ենթարկվեն՝ այս անգամ արդեն Մոսկվայում, որպեսզի հնարավոր լինի պարզել մահվան պատճառը:


Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017թ.՝ անազատության մեջ: Ռուսաստանում հայազգի գործարարին մեղադրանք էր առաջադրվել իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700.000 դոլար վերցնելու համար։ Ինքը` Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները:

Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո։ Բացի այդ, գործարարը մեղադրվում էր Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրին պատկանած ձեռնարկությունների ունեցվածքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (240)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS