X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Տնօրենի ընտրություն ընթացակարգային խախտումներո՞վ


* 9-10-2018, 21:30 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: Տիգրանուհի Կուրղինյան | Դիտվել է 1336 անգամ


Տնօրենի ընտրություն ընթացակարգային խախտումներո՞վ Հոկտեմբերի 5-ին Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցի տնօրենի ընտրությունը տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներով. այսպիսի տեսակետ են հայտնել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամները: Վերջիններս մասնավորեցնում են, որ ընտրությունից առնվազն 3 օր առաջ է մրցույթի մասնակիցը պարտավորվում կոլեգիալ կառավարման մարմիններին ներկայացնել զարգացման ծրագիր: Սակայն մրցույթի միակ մասնակից Աստղիկ Ավետիսյանը ծրագիրը ներկայացրել է մրցույթից մեկ օր առաջ՝ էլեկտրոնային տարբերակով և խորհրդի անդամներին անհասկանալի ձևաչափով: Կոլեգիալ կառավարման անդամները կասկածելի են համարում նաև մրցույթին դիմած միայն մեկ մասնակցի առկայությունը, սակայն հավելում են նաև, որ սա օրենքի խախտում չէ: Անընդունելի է նաև այն, որ մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունելու իրավասություն ունեցել է միայն խորհրդի նախագահը: Խախտումներ արձանագրած խորհրդի անդամները հետագա գործողությունների ընթացքը կապում են ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշման հետ:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (300)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS