X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Միսս Երկրի» հայ մասնակիցը հիացրել է ֆիլիպինցիներին


* 9-10-2018, 12:37 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2183 անգամ


«Միսս Երկրի» հայ մասնակիցը հիացրել է ֆիլիպինցիներինՀայաստանի ներկայացուցիչը` 22–ամյա Սոնա Դանիելյանը, մասնակցում է «Միսս Երկիր» աշխարհի ամենահայտնի գեղեցկության մրցույթներից մեկին, որն անցկացվում է ՄԱԿ–ի հովանում ներքո Ֆիլիպիններում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը։

«Միսս Երկիրը» նույնքան հայտնի է, որքան «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհը» ու «Միսս Ինթերնեյշնլ»։ Այս տարի այն անցկացվում է հոկտեմբերի 6–ից նոյեմբերի 3–ը։ Դրան մասնակցում են աղջիկներ աշխարհի 90 երկրներից։

Հայ մասնակից Սոնա Դանիելյանը մասնագիտությամբ հոգեբան է, զբաղվում է պարերով ու գեղանկարչությամբ։

«Ես նախատեսում էին կազմակերպիչների հետ համագործակցել 2019 թվականից։ Սակայն ֆիլիպինցիները հավանել են մեր մասնակցին դեռ «Միսս Ասիա –2018» մրցույթի ժամանակ ու հրավիրել են նրան մասնակցելու», – ասաց Գրիգորյանը։

Հատկանշական է, որ սեպտեմբերի վերջին Դանիելյանը 50 տարվա մեջ առաջին անգամ ներկայացրել է Հայաստանը «Միսս Ասիա – 2018» մրցույթին Ֆիլիպիններում։ Այնտեղ էլ աղջկան նկատել են «Միսս Երկիր» մրցույթի մասնակիցները։ Նրանք այնքան են հավանել հայուհուն, որ միանգամից հրավիրել են «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթին մասնակցելու։

«Հայաստանը մասնակցել է մրցույթին 2015 թվականին, այն ժամանակ հանրապետությունը ներկայացնում էր Լիլիթ Մարտիրոսյանը, սակայն նա մրցանակային տեղ չի զբաղեցրել։ Հիմա պայքարելու ենք արժանի տեղի համար», – ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ հայ մրցակցի միակ խոչընդոտն անգլերենի չիմացություն է։ Կազմակերպիչներին զգուշացրել են դրա մասին, սակայն, միևնույնն է, նրան ներառել են մրցույթում։ Ինքը` Գրիգորյանը, շատ է կարևորում մրցույթը։

Նշենք` Յանա Գրիգորյանն ամեն կերպ փորձում է առաջ տանել Հայաստանի ներկայացուցիչներին գեղեցկության միջազգային մրցույթներում։ Վերջերս Հայաստանն արժանապատվորեն ներկայացվել է World Miss Tourism Ambassador, Face of Beauty International գեղեցկության մրցույթին Հնդկաստանում։

«Միսս Երկրի» հայ մասնակիցը հիացրել է ֆիլիպինցիներին

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (303)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS