Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցը նշեց վերակառուցման 20 ամյակը: 88-ի աղետից խարխլված շենքը վերակառուցվել էր շվեցարացի բարերար Լեոնարդո Գմյուրի ջանքերով: Դպրոցի տնօրինությունն ու աշխատակազմը նախ հարգանքի տուրք մատուցեց բարերարին: Այնուհետեւ դպրոցում տեղի ունեցան միջոցառումների շարք՝ դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Որպես պատվավոր հյուրեր ներկա էին Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, մարզային եւ քաղաքային իշխանություննեի ներկայացուցիչներ, դպրոցի շրջանավարտներ: Ցուցադրվել է ֆիլմ դպրոցի վերակառուցման մասին:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ