X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՇՊՀ-ում ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար


* 6-10-2018, 22:01 | Բաժին: Գլխավոր, Կրթություն, Հասարակություն | Հեղինակ: Ալլա Բաղդասարյան | Դիտվել է 1323 անգամ


ՇՊՀ-ում ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՇիրակի պետական համալսարանում իրականացվել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններ: Իրենց թեկնածությունն են առաջադրել 3 -ը՝ ՇՊՀ դասախոս Լիլիթ Ասոյանը, «Դլինք» կազմակերպության ղեկավար Արման Հովհաննիսյանը եւ ՇՊՀ դեկան Թամարա Մելիքյանը: Ընտրություններն անցկացվել են փակ քվեախցում: 24 հոգուց բաղկացած խորհրդի անդամներից միայն 21-ն են ներկա գտնվել, իսկ մյուս 3 անդամը հեռախոսազանգի միջոցով է մասնակցել քվեարկությանը :Այն թեկնածուն, որը կհավաքեր 13 ձայն, կստանձներ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Քվեարկության արդյունքում երկրորդ փուլ են անցել Արման Հովհաննիսյանն ու Թամարա Մելիքյանը, իսկ Լիլիթ Ասոյանը, հավաքելով 1 ձայն, դուրս է մնացել պայքարից: Երկրորդ փուլում Թամարա Մելիքյանը կրկին հավաքել է 12 ձայն, Արման Հովհաննիսյանը՝ 8: Արդյունքում, քանի որ նրանցից եւ ոչ մեկը չի հավաքել պահանջվող 13 ձայնը, հետեւաբար Երվանդ Սերոբյանը, որը մինչ այս կատարում էր ռեկտորի պարտականությունները, նշանակվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (271)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS