X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այսօր նշվում է Գյումրու օրը


* 30-09-2018, 11:21 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2303 անգամ


Այսօր նշվում է Գյումրու օրըԱյսօր՝ տեղի կունենա «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք համաքաղաքային միջոցառումներ։ Տոնը շարժական է։ Սովորաբար այս օրը քաղաքն ունենում է բարձրաստիճան հյուրեր։

Գյումրին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նրա պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից։

Մ․թ․ա․ VIII դարի տարեգրերում հիշատակվում է որպես Էրիախի (Շիրակի, Eriani) երկիր։ Մ․թ․ա․ առաջին հազարամյակի սկզբներին բնակավայրը պատկանել է տեղի բնիկներին, ինչի մասին են վկայում տեղանքում կատարված պեղումները։ Մ․թ․ա․ VII-III դարերում, երբ Հյուսիսային Կովկասից կիմերական և սկյութական քոչվոր ցեղերը գաղթում են փոքրասիական երկրներ ու Անդրկովկաս, նրանցից որոշ ցեղախմբեր բնակություն են հաստատում Շիրակում։ Քաղաքի Կումայրի անունը կապված է կիմերների անվան հետ։ VIII դարի մատենագիր Ղևոնդ պատմիչի միջոցով մեզ են հասել Կումայրիի մասին հայերեն առաջին գրավոր տեղեկությունները, որոնց համաձայն VIII դարում բնակավայրը եղել է վարչական կենտրոն։

Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում։ Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում՝ Կումայրիում (քաղաքի հարավային և հյուսիս-արևմտյան ծայրամասերում) և Մսի կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։

Ի սկզբանե կոչվել է Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992 թթ.-ին Կումայրի, այժմ՝ Գյումրի։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (64)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS