X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Միհրան Հարությունյան. Մխիթարյանը պետք է մեկնի Բաքու


* 28-09-2018, 14:56 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 821 անգամ


Միհրան Հարությունյան. Մխիթարյանը պետք է մեկնի ԲաքուTert.am: Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը «sport24.ru»-ի հետ զրույցում ևս անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հայ ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան` մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` «Ղարաբաղի» հետ հոկտեմբերի 4-ին կայանալիք խաղին:

«Միանշանակ պետք է Հենրիխը մեկնի, եթե կա նման հնարավորություն: Եթե ընդունում են և պայմաններ չեն դնում, ապա ինչու՞ ոչ:

Ես ևս եղել եմ Արցախում, և ի՞նչ: Ոչ մի դժվարություն չեմ ունեցել, պարզապես մեկնել եմ այնտեղ: Ճիշտ է Բաքուն ես այն ժամանակ տեսել եմ միայն ավտոբուսից` օլիմպիական ավան տանող ճանապարհին և հակառակ ուղղությամբ:

Մրցումների ընթացքում, իհարկե, ճնշում զգացել եմ: Ահռելի տրիբունաներ, մի քանի հազար մարդ, ովքեր սուլում են, ոտքերով խփում են հատակին: Իհարկե, զգում ես ոչ լավ տրամադրվածություն, բայց հավատացեք` դա ընդհանրապես չի խանգարել:

Ես լավ եմ վերաբերվում ադրբեջանիներին: Շփվում և ընկերություն եմ անում շատ ադրբեջանցների հետ, պարկեշտ մարդիկ են: Ցանկացած ազգում կան մարդիկ, ովքեր կարող են մեզ դուր գալ, և նրանք, ովքեր դուր չեն գալիս: Լավ մարդկանց հետ ես փորձում եմ լավ շփվել»,- ասել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք` Միրան Հարությունյանը 2015 թվականին Բաքվում մասնակցել է Եվրոպական խաղերին և նվաճել արծաթե մեդալ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (220)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS