X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը կրակ է բացել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ.Հովհաննիսյան


* 16-09-2018, 16:18 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1089 անգամ


Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը կրակ է բացել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ.ՀովհաննիսյանTert.am:Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմի՝ կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնել էին, որ Սեփխանյանը կրակոցը ստացել է գյուղում, ինչից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն:


Կատարվել է բժշկական միջամտություն, քաղաքացին իրեն լավ է զգում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հեռախոսով զրուցել է Սուրեն Սեփխանյանի հետ։

Այս մասին նա վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ:

Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,– գրում է վարչապետ Փաշինյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (243)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS