X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եթե պարզվի, որ Ամուլսարի շահագործումն անվտանգ է, հնարավորություն կտրվի հանքը շահագործելու. Վարչապետ


* 15-09-2018, 17:53 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 528 անգամ


Եթե պարզվի, որ Ամուլսարի շահագործումն անվտանգ է, հնարավորություն կտրվի հանքը շահագործելու. ՎարչապետՄեր վերջնական դիրքորոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման հարցին։

«Հունիսի սկզբին, երբ ես Ջերմուկում էի, «Լիդիան Արմենիա» ընկերությանն առաջարկեցի համագործակցել, որպեսզի փաստերի շուրջ կարողանանք ընդհանուր եզրակացության գալ, բայց, ցավոք, նրանք մերժեցին, և մենք հիմա ստիպված ենք այլ ճանապորհով գնալ», - նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն։

«Ընդ որում, կարծում եմ, որ երկու հարցի պատասխան պետք է ստանանք՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի և Ջերմուկի ջրերի համար և, ընդհանրապես, ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք չեզոք պատասխան չունենք», - նշեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, հնարավորություն կտրվի հանքը շահագործելու:

«Եթե պարզվի, որ վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք», - ասաց Ն. Փաշինյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (243)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS