X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարուժան Ավետիսյանին խորհուրդ ենք տալիս պատշաճորեն օգտվել փոփոխված խափանման միջոցի հնարավորություններից. Աշոտ Ահարոնյան.Tert.am


* 15-09-2018, 16:43 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 713 անգամ


Վարուժան Ավետիսյանին խորհուրդ ենք տալիս պատշաճորեն օգտվել փոփոխված խափանման միջոցի հնարավորություններից. Աշոտ Ահարոնյան.Tert.amՎարուժան Ավետիսյանի սուր կարծիք ունենալու իրավունքը կհարգեինք, եթե նրա նկատմամբ ուժի մեջ մտած լիներ արդարացման դատավճիռ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը,անդրադառնալով այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Վարուժան Ավետիսյանի հնչեցրած այն կարծիքին,թե ինչ է նշանակում ոստիկանապետ նշանակել կին ու երեխա ծեծող Վալերիյ Օսիպյանին։

Հարցին, թե Վարուժան Ավետիսյանը նման կարծիք է հնչեցրել, տեղյա՞կ են, Աշոտ Ահարոնյանն ասաց.«Վարուժան Ավետիսյանին խորհուրդ ենք տալիս պատշաճորեն օգտվել փոփոխված խափանման միջոցի հնարավորություններից, հակառակ դեպքում ստացվում է, որ ծանր հանցագործության մեջ ամբաստանվում է ոչ թե ինքը, այլ ոստիկանապե՞տը։ Վարուժան Ավետիսյանի սուր կարծիք հայտնելու բարոյական իրավունքը կհարգեինք, եթե նրա նկատմամբ ուժի մեջ մտած լիներ արդարացման դատավճիռ»։

Նշենք,որ այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՊՊԾ գնդի զավթման և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի կադրային քաղաքականությանն ու ասել է,որ պետք է ազատվել հին համակարգից ու հին համակարգի կադրերից։

«Ի՞նչ է նշանակում՝ օրենքը թույլ չի տալիս այլ մարդու նշանակել ոստիկանապետ,ստիպված կին ու երեխա ծեծող Վալերիյ Օսիպյանին ենք նշանակում ոստիկանապետ, որովհետև նա մեջների լավն է։ Չի կարելի նման մտածողությամբ հեղափոխություն անել»,- ասել է Վարուժան Ավետիսյանը, ով հեղափոխությունից հետո ազատ է արձակվել կալանքից, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել պատգամավորների անձնական երաշխավորությունը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (243)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS