X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն անհետացել են Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցից հետո


* 14-09-2018, 15:43 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 354 անգամ


Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն անհետացել են Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցից հետոՌուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, որոնք, ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի իշխանությունները, ներգրավված են Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում, անջատել են հեռախոսը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցից հետո: Այդ մասին Սիմոնյանը պատմել է BBC Newsnight-ին տված հարցազրույցում:

Սիմոնյանի խոսքով՝ Պետրովն ու Բոշիրովը խոստացել են WhatsApp-ով ուղարկել իրենց լուսանկարները Սոլսբերիի տաճարի ֆոնին, սակայն դա դեռ չեն արել:

«Ես փորձել եմ զանգահարել նրանց այն հեռախոսահամարով, որով նրանք զանգահարել էին ինձ, սակայն այն անհասանելի էր: Նրանք ասել են, որ լուսանկարները գտնելու դեպքում կուղարկեն ինձ, սակայն ես դեռ սպասում եմ», - ասել է Սիմոնյանը:



Նրա խոսքով՝ հարցազրույցից առաջ Պետրովն ու Բոշիրովն ասել են իրեն, որ սա իրենց առաջին ու վերջին հարցազրույցն է լրագրողներին: Տղամարդիկ համաձայնել են հարցազրույց տալ այն պայմանով, որ ոչ մի հարց չի լինի, որը թույլ կտա լրագրողներին գտնել իրենց բարեկամներին, գործընկերներին, ծանոթներին կամ համադասարանցիներին:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը բացառիկ հարցազրույց են տվել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Նրանք հայտարարել են, որ իսկապես այցելել են անգլիական այդ քաղաք այս տարվա մարտին: Նրանց խոսքերով՝ նրանք քաղաք են ժամանել մարտի 3-ին և պարզապես զբոսնել են մոտ մեկ ժամ: Մեծ Բրիտանիա իրենց այցի հիմնական նպատակ են նշել Լոնդոնում ժամանակ անցկացնելու ցանկությունը:

Այնուհետև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսների հարցազրույցը՝ «Ռուսաստանի կողմից հարցի շփոթեցման ու ստի» հերթական օրինակ անվանելով այն:

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ գաղտնազերծելով ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյայի թունավորման սկանդալային գործով երկու կասկածյալների անունները: Խոսքն Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի մասին է, որոնք Սկրիպալների դեմ հարձակումից մի քանի օր առաջ «Աէրոֆլոտ»-ի չվերթներից մեկով Մեծ Բրիտանիա էին մեկնել:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (326)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS