X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Որևէ շոու չկա, ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու պատին դեմ տալուց. Վալերիյ Օսիպյան.Tert.am


* 14-09-2018, 14:26 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 241 անգամ


Որևէ շոու չկա, ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու պատին դեմ տալուց. Վալերիյ Օսիպյան.Tert.amTert.am: Ոստիկանությունը չի կարող վարչապետի հանձնարարականն ուշ կատարել, վարչապետի հանձնարարականներն անմիջապես կատարվում են։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականը, որ ոստիկանությունը 2 ժամում պիտի «ռեյդեր» անի, 2 ժամում չարվեց։

Ինչ վերաբերում է արդյունքներին, Օսիպյաննն ասաց․ «Արդյունքները միշտ էլ կան, մենք առօրյայում էլ ունենք արդյունքներ, բայց բաներ կան, որ մենք չեն լուսաբանում»,- ասաց նա։

Ոստիկանապետը, խոսելով «օլիգարխների» թիկնազորին զինաթափելու, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխների թիկնազորին «ասֆալտին պառկեցնելու» հայտարարության մասին՝ նշեց, որ գործընթացը մշտապես շարունակվում է։

«Ոստիկանությունը մշտապես օպերատիվ տեղեկություններ է ստանում, բայց այդ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման, մենք ստուգում ենք օրինականությունը։ Հավատացեք՝ ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու պատի դեմ տալուց, դեմքը մեքենային կամ պատին հենելուց, դա պարզապես օրինական գործընթաց է։ Այն պայմանավորված է նրանով, որ այդ անձանց մոտ կա զենք, իսկ մենք չգիտենք՝ զենքն օրինական է, թե ոչ, հետևաբար, ստուգել է պետք։ Զինված քաղաքացին մշտապես վտանգ է ոստիկանության աշխատակցի համար, այդ պատճառով էլ ստուգումներն այդ կերպ են լինում»,- շարունակեց Վալերիյ Օսիպյանը։

Վերջինիս խոսքով՝ զենքն առգրավելուց հետո ուղարկվում է համապատասխան փորձագիտության, որպեսզի պարզվի՝ արդյոք նախկինում կատարված հանցագործությունների հետ կապ կա, թե ոչ։

Դիտարկմանը, որ ոստիկանությունը որոշակի գործողություններ կատարեց նաև Խաչատուր Սուքիասյանի ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի հետ կապված, Օսիպյանն արձագանքեց․ «Խնդիրն այն է, որ շարասյունով են երթևեկել, իսկ մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում մեր համաքաղաքացիներից, որ շարասյունով երթևեկելը խանգարում է ընդհանուր երթևեկությանը։ Ճանապարհային ոստիկանությունը կարողանում է տարբերել պետհամարանիշներով»:

Հարցին, թե օլիգարխների թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու տեսարանները արդյոք շոուներ չեն, նա ընդգծեց, որ տեսանյութերը հիմնականում հրապարակում են լրատվամիջոցները կամ քաղաքացիները, ոչ թե ոստիկանություն։ Վալերիյ Օսիպյանը նաև հավաստիացրեց, որ որեւէ շոու չկա. «Ես իմ գործունեության ընթացքում շոուներով չեմ զբաղվել առաջնորդվել եմ օրենքով։ Իսկ ովքեր շոուներ են անում, փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, ապա վստահեցնում եմ, որ ոստիկանությունը երբեք այսպես չի աշխատել, ինչպես հիմա»։

Վալերիյ Օսիպյանն, անդրադառնալով «Դոգ» մականունով նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, թե «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է կրակել ժողովրդի ուղղությամբ, սակայն ոտքերին, ասաց․ «Շուրջ 30 տարի ուսադիր եմ կրում, 30 տարվա ընթացքում որևէ մեկից նման հրաման չեմ լսել՝ թե՛ ինձ, թե՛ իմ շրջապատում։ Ես տեսանյութին ծանոթ չեմ, եթե նման բան կա, ապա ենթակա է պարզաբանման»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (326)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS