X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սահմանամերձ բնակավայրերի գյուղացիներն աջակցություն կստանան կառավարությունից


* 14-09-2018, 14:02 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 304 անգամ


Սահմանամերձ բնակավայրերի գյուղացիներն աջակցություն կստանան կառավարությունից  ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց աջակցություն տրամադրել սահմանամերձ բնակավայրերի այն գյուղացիներին, ովքեր աշնանացան հացահատիկային կուլտուրաներ կցանեն իրենց հողատարածքներում: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ գյուղնախարար Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով` աջակցությունը կկազմի 60 000 դրամ` մեկ հա-ի դիմաց: Փոխհատուցում կտրվի նրանց, ովքեր փաստացի ցանված մինչև 7հա հողատարածքներ կունենան:

«Հաշվի առնելով սահմանամերձ բնակավայրերում հողատարածքների մեծությունը, շահառուների թիվը կլինի շուրջ 4 000»,- ասաց նախարարը:

Նա նաև հայտնեց, որ գումարները կփոխանցվեն Հայփոստի միջոցով, քանի որ ոչ բոլոր բնակավայրերում կան բանկային բաժանմունքներ: Նախարարը նաև շեշտեց, որ նախկինում պետական աջակցության այս ծրագրերում մեծ թվով չարաշահումներ են տեղ գտել, և կան հարուցված քրեական գործեր, կառավարությունը որոշել է աջակցման ծրագրերում ներառել միայն փաստացի ցանված հողատարածքները:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (282)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS