X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Երիտասարդ ընտանիքներին հատկացվող բնակարանների հիպոթեքային վարկի տոկոսադրույքը կնվազեցվի


* 14-09-2018, 13:01 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1167 անգամ


Երիտասարդ ընտանիքներին հատկացվող բնակարանների հիպոթեքային վարկի տոկոսադրույքը կնվազեցվիԿառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ֆինանսների նախարարության ներկայացրած «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական ծրագրի վերաբերյալ նախագծին:

Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ 2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ծրագրի միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, նաև մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները:

«Երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը, իսկ առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում», - ասաց Ա. Ջանջուղազյանը:

Նախարարն ասաց, որ օրենքի նախագծով նախատեսվում է նաև բարձրացնել բնակարան ձեռք բերող զույգի տարիքային շեմը:

«Զույգի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը, որպեսզի կարողանա մասնակցել բնակարանի ձեռքբերման մրցույթին»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (280)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS