X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ֆ. Ցոլակյանը՝ պաշտոնյաների խոսակցության հրապարակման մասին.Tert.am


* 13-09-2018, 16:43 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 815 անգամ


 Ֆ. Ցոլակյանը՝ պաշտոնյաների խոսակցության հրապարակման մասին.Tert.amTert.am: «ՀՀԿ» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը կարծում է, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, որ երկրի ԱԱԾ պետին գաղտնալսել են:

«Ինչպես «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում է ասում գլխավոր հերոսուհին, «как будто целый мир перевернулся»: Եթե կարող են լսել Գերմանիայի կանցլերին, ամբողջ կառավարությանը, ընդ որում՝ տասը տարի շարունակ, մեզ մոտ մի էպիզոդ են լսել, հետո՞: Իհարկե, տհաճ է, վատ է, և սա նաև դաս է մեր իշխանություններին, կոնկրետ մեր գաղտնի ծառայություններին, որպեսզի մի քիչ ավելի զգույշ լինեն՝ կիքսեր չթողնելու համար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ցոլակյանը:

Ցոլակյանը հաստատեց այն պարզաբանումները, որ պետք է շատ մեծ ֆինանսական միջոցների տիրապետես, որպեսզի կարողանաս գաղտնալսել: «Այո, ճիշտ է դա, թանկ սարքավորումներ են այն սարքավորումները, որոնցով կարող են մարդկանց լսել»,- ասաց նա և նշեց, որ բջջային օպերատորներն ի վիճակի են, բայց դա պետք է անեն օրենքով:

«Իսկ եթե օրենքով չէ, բնականաբար, պետք է հերքեն դա»,- ասաց նա:

Իսկ այն հարցին, որ իշխանություններից Ալեն Սիմոնյանը մատնացույց է անում երկրորդ նախագահին, Ցոլակյանը պատասխանեց, թե ինքը ընդհանրապես ձեռնպահ կմնա ասելուց, թե ով է արել:

«Որովհետև ասելը բարդ բան է, կան ազգային անվտանգության մարմիններ, և երևի թե իրենք կարող են ասել, ուրիշ ոչ մեկը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ձայնագրության բովանդակությանը, թե արդարադատությանը միջամտել են, Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ չի կարծում, որ այդպես է.

«Այստեղ կարելի է ասել, որ սխալ լեքսիկոն է օգտագործվել, ուրիշ ոչ մի բան»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (243)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS