X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին Հայաստանի դրոշ բռնած զբոսաշրջիկների մուտքն արգելվել է.Tert.am


* 12-09-2018, 13:51 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 191 անգամ


Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին Հայաստանի դրոշ բռնած զբոսաշրջիկների մուտքն արգելվել է.Tert.amTert.am Վանի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու՝ օրեր առաջ տեղի ունեցած պատարագի ժամանակ Հայաստանի դրոշ բռնած հայ զբոսաշրջիկների մուտքը կղզի չի թույլատրվել։

Հայտնի է, որ կղզի տանող նավեր նստելուց առաջ թուրք ոստիկանները ստիպել են փոխել հայկական դրոշի գույներով շալերը, շապիկները, գրանցվել է նաև դեպք, երբ երիտասարդին թույլ չեն տվել մուտք գործել կղզի՝ Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկ կրելու պատճառով։

Թուրքական Ihlas Haber գործակալությունն այս առիթով նշել է, որ մարդաշատ պատարագի արարողության հետ կապված՝ կղզում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ բուն պատարագը շատերը լսել են դրսից։

Օրերս Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի իշխանություններին Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի անցկացումն արտոնելու համար։

Ուխտագնացությունները դեպի Սուրբ Խաչ եկեղեցի իրականացվում են 2010 թվականից, սակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանություններն արգելում էին ամենամյա պատարագի անցկացումը՝ պատճառաբանելով դա «առկա վտանգներով»:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Պատմական Հայաստանի տարածքում այն միակ եկեղեցին է, որի գմբեթին վերանորոգումից հետո խաչ է բարձրացվել: Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի:

Հայտնի է, որ եկեղեցում կարելի է պատարագ անցկացնել տարին միայն մեկ անգամ`Խաչվերաց տոնին նախորդող կիրակին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (348)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS