X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Խաչատուրյան քույրերից կրտսերը կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից


* 10-09-2018, 22:18 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1131 անգամ


Խաչատուրյան քույրերից կրտսերը կարող է խուսափել քրեական պատասխանատվությունիցՀոգեբուժական փորձաքննությունը պարզել է, որ Խաչատուրյան քույրերից ամենաերիտասարդը հոր սպանության պահին չի գիտակցել իր գործողությունները։ Ինտերֆաքսին հայտնել է նրա փաստաբան Յարոսլավ Պակուլինը։

Նա նշել է, որ անցկացվել է փորձաքննություն, նախնական տվյալներով, նրան ճանաչել են անմեղսունակ, հարվածները հասցնելու պահին չի գիտակցել իր գործողությունները։

Փաստաբանը նշել է, որ այսպիսով, նրա պաշտպանյալը կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից այն դեպքում, եթե նրա մեղքն ապացուցվի։

«Նման հոգեկան խանգարումը պետք է բացառի արարքի հանցավորությունը»,-ասել է փաստաբանը։

Պակուլինը հավելել է, որ մինչև աղջկան բուժում նշանակվի, նրան տեղափոխել են թիվ 2 մեկուսարանի հոգեբուժական հիվանդանոց։

Փաստաբանը նշել է, որ մյուս երկու քույրերի նկատմամբ փորձաքննություն «ամենայն հավանակությամբ, դեռ չի եղել»։

«Համենայնդեպս ոչ ես, ոչ քննիչը, նման տվյալներ չունենք»,- ասել է Պակուլինը։

Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Խաչատուրյան քույրերը կալանավորված են։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (280)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS